
Գոհ եմ պայմանագրիս երկարաձգման կապակցությամբ: Այս մասին նշել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, ով հավաքականի հետ կլինի մինչև 2018թ. աշխարհի առաջնության ավարտը:
«Մնացի հավաքականում, քանի որ այս աշխատանքն իմ սրտով է. դեռ ոչ բոլոր գաղափարներն են իրականացված: Ես մոտիվացված եմ և հույս ունեմ, որ նույն վիճակում են նաև ֆուտբոլիստները: Կարող եմ ասել, որ Գերմանիայի հավաքականը դեռ ամբողջությամբ չի իրացրել իր ներուժը», – նշել է Լյովը: