ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական հպչՏՊվÿ կայքը հրապարակել էր տեղեկություն այն մասին, թե այս տարի որտեղ են իրենց ամառային հանգիստն անցկացրել համաշխարհային առաջին դեմքերը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամուսնու՝ Իոահիմ Զաուզրոյի հետ ամեն տարի ամառային արձակուրդներն անցկացնում է Իսկյա կղզում գտնվող 4-աստղանի՝ «Park Hotel Miramare» հյուրանոցում։ Այս հյուրանոցում գները սովորական այցելուների համար սկսում են օրը 33 եվրոյից, իսկ մշտական հաճախորդների համար անվճար է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սովորաբար հանգստանում է Սոչիի իր նստավայրում՝ ըՏփՈՐՏՉ Հցփպռ-ում։ Սակայն այս անգամ միջազգային սենսացիա է դարձել նրա ընտրած հանգստավայրը՝  Տիվան, ուր նա մեկնել է Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդի հետ։ Տիվան գտնվում է արեւելյան Սիբիրում։ Նրանք այնտեղ զբաղվել են ձկնորսությամբ, լողացել լեռնային գետում եւ զբոսնել ազնվացեղ ձիերով։ Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման սովորականի պես իր հանգիստը վայելել է Մասաչուսեթսի ծովափնյա՝ Մարտաս Վինյարդում գտնվող «Քեմփ Դեվիդ»-ի նստավայրում։ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը նախընտրել է հանգստանալ Իտալիայում։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլլանդը Կաննում ամառանոց ունի, որտեղ էլ ամեն տարի հանգստանում է։ Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան տարվա մեջ ընդամենը 10 օր ունի հանգստանալու համար։ Բայց անգամ այդ 10 օրը նա այս տարի չի պատրաստվում օգտագործել։

ՀԱՐՑ. Հանգստացե՞լ եք այս ամռանը: Որտե՞ղ եք անցկացրել Ձեր ամառային հանգիստը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեկ տարի վեց ամիս հանգստացել եմ, հերիք չէ՞: Ո՛չ, հանգստի չեմ գնալու:

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն օգոստոսի 3-ից մեկնել է արձակուրդ: Նախարարն ընտանիքի հետ արձակուրդն անցկացրել է Բառնաուլում՝ հարազատների մոտ:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
ՀՀ արդարադատության
նախարարի մամլո խոսնակ

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքաշինության նախարարը չի հանգստացել: Նա այս ամիսների ընթացքում բուռն աշխատանքային գործունեություն է ծավալել:

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀՀ քաղաքաշինության նախարարի
մամլո խոսնակ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ հանգստյան օրերին եղել եմ զորամասերում: 2 շաբաթ արձակուրդ ունեի եւ այն անցկացրի Սյունիքում: Հանգստություն ասվածն ինձ համար ընդունելի չէ: Իմ հանգիստը միշտ աշխատանք է: Միշտ կատակով ասում եմ, որ մարդը գերեզմանում է հանգստանում:

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ սպորտի
եւ երիտասարդության փոխնախարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ լավ հանգիստ եմ անցկացրել: Հունաստանում եմ եղել: Այն ինձ համար շատ հարազատ է: 15 օր է տեւել արձակուրդս, մեկնել էի ընտանիքիս հետ եւ հանդիպեցի ընկերներիս, հարազատներիս եւ բարեկամներիս:

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ԱԺ փոխնախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս