Մահվան ելքով վրաերթ` Գյումրիում. վարորդը դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին, ժամը 01.00-ին սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան, անձը չպարզված տղամարդու և դիմել փախուստի:
Տուժողը տեղում մահացել է:

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը՝ 1959 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյան:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:




Լրահոս