Հայտնի է Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն. ԶԼՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն է հանդիսանում «Ջոհար Դուդաևի անվան» ուկրաինական կամավորական գումարտակի հրամանատար Ադամ Օսմաևը. գրում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում կատարելով ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունում սեփական աղբյուրներին:

Լրագրողներին հաջողվել է հարցազրույց վերցնել հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկի հետ, ով անմիջապես ներգրավված է մեծ հնչեղություն ստացած հանցագործության հետաքննությանը:

«Այսօր հետաքննությունն անհերքելի ապացույցներ ունի, որ քաղաքական գործչի սպանության մեջ բոլոր ձերբակալված կասկածյալները հանդիսանում են հանցագործությունն ի կատար ածողներ»,- հայտնել է հրատարակչության աղբյուրը՝ նշելով, որ անմիջական կրակողը եղել է Զաուր Դադաևը, ով սկզբում խոստովանական ցուցմունք է տվել, իսկ այնուհետև փաստաբանների խորհրդով որոշել է հրաժարվել խոստովանական ցուցմունքից:




Լրահոս