Երգիչ Դավիթ Զաքարյանը, ով հանրությանն առավել հայտնի է Ապարանցի Դավո անվամբ, իրեն համարում է բոլոր ժանրերում երգող երգիչ, բայց, միևնույն ժամանակ նրան ամենից շատ հոգեհարազատ է ազգագրականը: Երգիչն անհասկանալի է համարում այն պնդումները, թե այսօր հանրությունը չի ընդունում այն ոճը, որով իրենք երգում են: Դավիթ Զաքարյանի համար ընդունելի չեն նաեւ այն հայտարարությունները, թե այն ժանրը, որով ինքը հանդես է գալիս, ռաբիս է:
Դավիթի ծնողներն ապարանցի են, ինչի համար էլ նա հանրությանն առավել հայտնի է Ապարանցի Դավո անվամբ: Երգիչը Ապարանին վերաբերող բոլոր միջոցառումներին անպայման ներկա է լինում՝ փորձելով իր երգի միջոցով տոն դարձնել ապարանցիների օրը:
Armlur.am-ի զրուցակիցը պատմել է, թե ինչ առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով ապարանցի Սամվել Ալեքսանյանի հետ, քանի որ Ապարանի գրեթե բոլոր տոներին երգիչը Ս. Ալեքսանյանի հետ է մասնակցում:
Ավելին` Armlur.am-ի տեսանյութում.
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան