
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ դեռ չի որոշել, թե ով է «Լևանտեի» դեմ մարտի 15-ին կայանալիք խաղում պաշտպանելու իր թիմի դարպասը:
«Դեռ չեմ կողմնորոշվել մեկնարկային կազմի հարցում: Մեր դարպասը կարող է պաշտպանել ինչպես Իկեր Կասիլյասը, այնպես էլ Կեյլոր Նավասը: Եթե «Լևանտեի» դեմ խաղա Նավասը, ապա «Բարսելոնա»-ի հետ մրցավեճում, միանշանակ, հանդես կգա Կասիլյասը», – նշել է Անչելոտին: