ՆԱՏՕ-ն պարտավոր է հետեվել Սաֆարովի գործին. բողոքի ցույց նախագահականի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը հավաքվել են նախագահական նստավայրի առջև, որպեսզի իրենց բողոքի ձայնը լսելի դարձնեն ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, ով քիչ հետո պետք է հանդիպում ունենա նախագահ Սերժ Սարգսյանի նետ։
Ցուցարարները պարզել են NATO Azerbaijan Cooperation, Oil A New European Value? NatO-Safarov վերտառությամբ ցուցապաստառներ, որոնցից մեկին փակցված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լուսանկարը՝ ,Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ էե գրությամբ։ 
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց պահանջն է, որպեսզի ՆԱՏՕ-ն հստակ կեցվածք դրսևորի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առնչությամբ և արժանի գնահատական տա, քանի որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել հենց ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ պարտավոր է հետամուտ լինեն այս ամենին։ 
“Մեզ համար անընդունելի է, որ Ադրբեջանի և Հունգարիայի այս մութ գործարքից ՆԱՏՕ-ն տեղյակ չէր և մենք հայտնվում ենք այս վիճակում։ Սա նոր սպանությունների դուռ է բացում։ Մարդասպանը պետք է արժանի պատիժ ստանա”,- ասաց նա՝ ավելացնելով, որ Ռամիլ Սաֆարովը պետք է կրի այն պատիժը, որը սահմանել է Հունգարիայի դատարանը։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը քիչ առաջ ժամանեց ՀՀ նախագահի նստավայր, որտեղ ցուցարարները նրան դիմավորեցին “Ա-մոթ, ա-մոթ” վանկարկումով։
 
tert .am




Լրահոս