Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ պարանոցի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա Արամ Հ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արամ Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ, վիճաբանության ժամանակ, Արամ Հ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 20-ամյաԱրտյոմ Կ.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել եւ խոստովանել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը:
Արտյոմ Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: