Մենք պետք է հաղթեինք «Քյոլն»-ին. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր սաների խաղի մասին` «Քյոլն»-ի դեմ խաղում, որն ավարտվել էր 0-0 հաշվով:

« «Քյոլն»-ի դեմ բարդ է խաղալ նույնիսկ սեփական հարկի տակ: Մրցակիցը չէր  տալիս ազատ գոտի: Եթե անկեղծ` մենք պետք է հաղթեինք 1-0 հաշվով, սակայն այս արդյունքն էլ վատը չէ:

Վերջին երկու խաղերում մենք ոչ ոքի ենք խաղացել, սակայն պետք չէ դրանք բացասական արդյունք համարել: Մենք պետք է ջանքեր ներդնենք հաջողության հասնելու համար»,-նշել է Կլոպը:




Լրահոս