
Դալլասում կայացել է UFC 185-ը: Մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպեցին Էնտոնի Պետիսին և Ռաֆաել Դոս Անժուսը:
Ամբողջ մենամարտն անցավ վերջինիս առավելությամբ, և մրցավարները հաղթանակը տվեցին նրան: Անժուսը ստացավ 50, իսկ Պետիսը 45 միավոր: Ռաֆաել Դոս Անժոսը դարձավ UFC չեմպիոն թեթև քաշային կարգում:
Մյուս մենամարտում Ալիստայր Օվերեմը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Ռոյ Նելսոնին` 30-27: