Ինչ է տեղի ունեցել տարբեր տարիներին այս օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին տարբեր տարիներին տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ:

37՝ Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր, հաջորդելով Տիբերիոսին։
1521՝ պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին։
1935՝ Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը՝ ֆաշիստական Գերմանիայի բանակը։
1945՝ բրիտանական օդուժի ռմբակոծությունից 20 րոպեում ավերվում է գերմանական Վյուրցբուրգի իննսուն տոկոսը, զոհվում է 5000 մարդ
1958՝ Ford Motors Company-ն արտադրում է 50 միլիոներորդ ինքնաշարժը;
1968՝
-Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչ
-Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրում է 100 միլիոներորդ ինքնաշարժը
1988՝ Իրաքի քրդաբնակ Հալաբջա բնակավայրում Սադդամ Հուսեյնի կարգադրությամբ կիրառվում է քիմիական զենք, զոհվում է 5000 մարդ
1995՝ Հայաստանը և Ռուսաստանը կնքեցին պայմանագիր ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին։
2003՝ 23 տարեկան ամերիկուհի Րեյչըլ Քորրին սպանվում է Րաֆահում հակաիսրայելական ցույցի ժամանակ




Լրահոս