Ստամբուլ-2012. Հայաստան – Գերմանիա՝ 0.5:0.5

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստան – Գերմանիա մրցամարտում հաշիվը բացվեց՝ 0.5։0.5։ Երկրորդ խաղատախտակ. Իգոր Խենկին – Սերգեյ Մովսեսյան պարտիան 32-րդ քայում ավարտվեց ոչ ոքի: Սպիտակ խաղաքարերով Խենկինը 27-րդ քայլում հրաժարվեց դիրքի կրկնությունից, սակայն, չտեսնելով իր դիրքում առավելություն համաձայնեց պարտիան ավարտել խաղաղ ելքով:
Առաջին խաղատախտակ. Լեւոն Արոնյան – Արկադի Նայդիչ պարտիայում ստացվել է տարագույն փղերով վերջնախաղ, եւ Լեւոնն ունի առավելություն։ Նա պայքարում է հաղթանակի համար:
Երրորդ խաղատախտակ. Վլադիմիր Հակոբյան – Գեորգ Մայեր պարտիան ընթանում է հայ շախմատիստի կայուն առավելությամբ:
Չորրորդ խաղատախտակ. Դենիել Ֆրիդման – Գաբրիել Սարգսյան պարտիայում դիրքը հավասար է:




Լրահոս