Մոսկվայի կենտրոնի մենաստաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում կիրակի երեկոյան հրշեջները մի քանի ժամ շարունակ փորձել են հանգցնել կրակը, որը բռնկվել էր Նովոդեվիչի մենաստանի գմբեթում: Հրդեհը հանգցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 01:23-ին, ոչ ոք չի տուժել:

Հրդեհի մասին հայտնի է դարձել տեղի ժամանակով ժամը 22:41-ին: Ինչպես հաղորդվում է, հրդեհը բռնկվել է զանգակատան վերին հատվածում:

150315222752_novodevichy_domes_624x351_epa

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 100 հրշեջ մեքենա ու տասնյակ միավոր հակահրդեհային տեխնիկա: Հրդեհի մակերեսը կազմել է շուրջ 300 քմ:

150315203207_novodevichy_18feb_624x351_afp




Լրահոս