
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 14-ին, ժամը 01.00-ին սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1959 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:
Նույն օրը ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 16.45-ին բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և խոստովանել, որ «Տոյոտա Վինդոմ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել տղամարդուն և դիմել փախուստի:
Արտյոմ Ա.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: