Հայաստանում քաղաքականությունը որոշում են անհատները. Ռիչարդ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևելյան գործընկերությունն ու եվրոպական գործընկերությունը լուծում չեն Հայաստանի բոլոր խնդիրների համար, բայց լավ միջոց են, որ արձանագրեն այն բոլոր թերություններն ու բացթողումները, որ մենք ունենք: Եվրանեսթի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ ունենալով` այս մասին նշեց  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Պետք է ունենալ ավելի կայուն լեգիտիմություն, բայց բավական երկար ժամանակ Հայաստանում քաղաքականությունը որոշում են անհատները, և եթե նայում ենք վերջին զարգացումներին, ես մտահոգված եմ, որ մի կուսակցություն ու իր որոշումը դառնում են Հայաստանի քաղաքական կյանքի որոշողը: Մեզ պետք է ավելի բազմազանություն ու ավելի բազմակողմանի դիսկուրս: Կա հատվածական ընդդիմություն, որը շատ թույլ է առաջարկներ ներկայացնելու առումով»,-ընդգծեց Կիրակոսյանը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` Կիրակոսյանը նշեց, որ դրանց արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես դրանք կանդրադառնան քաղաքական կյանքի վրա: «Հայաստանի քաղաքական համակարգի ճկունության բացակայությունը այլևս չի կարող շարունակվել՝ հաշվի առնելով տնտեսական վատ վիճակը», – հավելեց նա:




Լրահոս