Էդվարդ Նալբանդյանը` ԵՄ-ի հետ բանակցությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Եվրանեսթի մարդու իրավունքների և քաղաքական հարցերի նիստին մասնակցում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշենք, որ մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Հայաստանն այժմ բանակցություններ է վարում Եվրամիության հետ՝ նոր փաստաթղթի շուրջ:

Լրագրողներն այսօր Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեցին` արդյոք Ռիգայում Հայաստանը կստորագրի որևէ փաստաթուղթ ԵՄ-ի հետ:

«Մենք ավարտական փուլում ենք գտնվում: Խորհրդատվություններ են անցկացվում եվրոպացի գործընկերների հետ: Երբ Եվրամիությունը բանակցող թիմին բանակցություններ սկսելու համար Եվրամիության կողմից մանդատ կտա և երբ այդ բանակցություններն ավարտին հասցվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի ստորագրել փաստաթուղթ»,- նշեց ԱԳ նախարարը:




Լրահոս