Ադրբեջանն առաջարկել էր չշարունակել Հայաստանի հետ գործընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՄ և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկների միջև համագործակցության խթանումը 2014-2020թթ. Եվրոպական հարևանության գործիքի միջոցով» զեկույցն այսօր հաստատվեց Երևանում ընթացող Եվրանեսթի քաղաքական և մարդու իրավունքների հանձնաժողովում: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ներկայացրեց զեկույցի մանրամասները:

«Զեկույցում տեղ էին գտել բազմաթիվ առաջարկներ, մենք ներկայացրել էինք ինը առաջարկ, որից ընդունվեց վեցը: Այն երեք առաջարկները, որոնք չընդունվեցին, վերաբերում էին Ռուսաստանի աջակցությունը ցույց տալուն: Մեր պատվիրակության անդամները և նաև ես խնդրեցի, որ հանձնաժողովը կողմ չքվեարկի Ադրբեջանի երեք առաջարկներին, որոնք վերաբերում էին ԼՂՀ կոնֆլիկտին, և դրանցից երկուսը չընդունվեց: Մյուսը, որը ղարաբաղյան կոնֆլիկտին չի վերաբերվում, բայց մեր համար անընդունելի է, մտավ զեկույց»,- ասաց Զաքարյանը:

Այն հարցին, թե հայերի կողմից ներկայացված, բայց չընդունված նախագծերը ինչի մասին էին, Արտակ Զաքարյանը բացատրեց. «Մենք հիմնականում փորձում էինք Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշումները մեղմել, մեր առաջարկներն ավելի շատ խաղաղ, բանակցային խնդրի լուծումն էին: Այդ առաջարկները մերժվեցին: Մյուս վեց առաջարկները, որոնք վերաբերում էին Արևելյան գործընկերության տարածքում համագործակցությանը և Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը, ընդունվեցին:

Չընդունվեցին նաև Աբրբեջանի կողմից այն առաջարկները, որի մեջ ասվում էր, որ եթե Հայաստանը ԵՏՄ անդամ է, այլևս պետք չէ շարունակել այդ գործընկերությունը:  Եվրոպական կողմը, նաև` վրացական և ուկրաինական պատվիրակությունները,  մերժեցին այդ առաջարկները:




Լրահոս