
Հայաստանի հավաքականի և «Տոբոլ»-ի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վնասվածի պատճառով բաց է թողել Ղազախստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Օկժետպեսի» հետ հանդիպումը:
Ակումբի մամուլi ծառայության հետ զրույցում թիմի բժիշկ Ալեքսանդր Գայդուկովը հայտնել է, որ շուտով հայ ֆուտբոլիստը շարք կվերադառնա:
«Մենք ծրագրում ենք, որ վաղը չէ մյուս օրը Կառլենն ընդհանուր խումբ կվերադառնա. նա թեթև վնասվածք ունի»,- ասել է Գայդուկովը: