Կառլեն Մկրտչյանը պայմանագիր կնքեց «Անժի»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մախաչկալայի «Անժի»-ն հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ պայմանագիր կնքելու մասին։

26-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է երեք տարով։ Նշենք, որ նա «Անժիում» հանդես է եկել 2013-2014 թվականներին։ Մկրտչյանը պաշտպանել է Երեւանի «Փյունիկի», Դոնեցկի «Մետալուրգի» եւ ղազախական «Տոբոլի» գույնները։




Լրահոս