Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հստակեցվել են Հանձնաժողովի առաջիկա երկու ամիսների աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը:

Աշխատանքները կազմակերպվելու են` հաշվի առնելով ՀՀ նախագահի հայտարարությունը, համաձայն որի՝ մասնագիտական հանձնաժողովի առջեւ խնդիր է դրված բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել եւ իրականացնել քննարկումներ՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաեւ ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

Այդ առիթով տարածված հայտարարությունում նշվում է.

«Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը, համաձայն ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի, սույն թվականի մարտի 14-ին հավանություն է տվել մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին,

Հաշվի առնելով, որ Հանրապետության Նախագահի որոշման համաձայն` մասնագիտական հանձնաժողովի առջեւ նաեւ խնդիր է դրվել սահմանված ժամկետներում բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել եւ իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաեւ ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները,

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից՝ հանձնաժողովը դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին, առաջարկելով.

1. Հանձնաժողովի քարտուղարությունից ստանալ սահմանադրական բարեփոխումների՝ ՀՀ Նախագահի կողմից հավանության արժանացած հայեցակարգի անհրաժեշտ թվով օրինակներ՝ ուսումնասիրելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով (կապի միջոցներ՝ հեռախոս 010-380-386 (ներքին համարներ 153 եւ 154), էլեկտրոնային հասցե՝[email protected], [email protected])

2. Մինչեւ սույն թվականի մայիսի 5-ը Հաձնաժողովին տրամադրել նկատառումներ հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ (կապի վերոնշյալ միջոցներով),

3. Հանձնաժողովին տրամադրել այն անձանց (մասնագետների) ցանկը, որոնց հետ կհստակեցվի համատեղ քննարկումների ժամանակացույցը եւ կկազմակերպվի համապատասխան քննարկում:




Լրահոս