ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանադրական բարեփոխումներին ընթացք է տրվում. կազմը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն արդեն ընտրվել են: Ինչպես հայտնի է, 2021 թվականի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը,եւ նախորդ հանձնաժողովի գործունեությունը կասեցվել էր։

Ավելին, օրերս արդեն ընտրվել են «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք կընդգրկվեն կազմում։

Քաղհասարակությունն էլ ներկայացուցիչներ կունենա։ Խորհրդի կազմում կլինի նաև արդարադատության նախարարը, որը կնախագահի նորաստեղծ մարմինը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, համաձայնությամբ աշխատանքներին կարող են մասնակցել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի քաղաքական ուժերից մեկական ներկայացուցիչ։ Կազմը դեռ պետք է հաստատի վարչապետը, իսկ նոր ձևավորված խորհուրդն իր հերթին կձևավորի քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով։ Հենց գիտնականներն էլ կզբաղվեն Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ, երբ Գլխավոր շտաբը պահանջում էր ՀՀ վարչապետի հրաժարականը, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցելու հնարավորությունը։ Սակայն արդեն տարեվերջին՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա  հակառակ կարծիքն էր հայտնել, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։

Թե Փաշինյանի այս իրարամերժ հայտարարություններից հետո ինչ դիրքորոշում կլինի սահամանդրական բարեփոխումների համար ձևավորվող խորհրդում, դեռ պարզ չէ, սակայն համակարգի փոփոխության հարցը քննարկվողներից է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս