Օվերիմը կարող է հանդիպել Դոս Սանթոսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի ծանրքաշային Ալիստեր Օվերիմը պատմել է Ռոյ Նելսոնի հետ մենամարտի մասին, իսկ Դեյն Ուայթը ենթադրել է, որ ընդդեմ Ջունիոր Դոս Սանթոսի հոլանդացու մենամարտը լավ որոշում կլինի:

«Չափազանց տհաճ է, երբ քո հետևից սուլում են, իսկ ես վերջին ժամանակում դա շատ եմ լսում: Երբեմն անհրաժեշտ է անցնել այդ ամենի միջով, որպեսզի հետևես ռազմավարությանը: Իրականում ես մենամարտն ավելի ագրեսիվ կուզենայի վարել, սակայն իմ «անկյունայիններն» ինձ ասում էին, որ Ռոյը չափազանց վտանգավոր է ու անհրաժեշտ է հանգստություն պահպանել:

Հակառակ դեպքում կարող եմ հայտնվել այնպիսի վիճակում, ինչպիսինում հայտնվել է Տրեվիս Բրաունը. ինչ-որ մեկի բմբուլները քամուն ես տալիս, իսկ նա հավաքում է ուժերն ու քեզ ծեծում: Այնպես որ, կարևոր է կենտրոնանալ ու իրականացնել քո առջև դրված մենամարտի խնդիրը: Հուսով եմ` մոտ ապագայում ևս մեկ մենամարտ կանցկացնեմ»,- ասել Օվերիմը:




Լրահոս