
Եվրանեսթի վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանում բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ այս վեհաժողովը պետք է դիտարկել որպես Եվրամիության և Արևելյան գործընկերների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ:
«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին և խորհրդարանական դիվանագիտությանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների և մեր հասարակությունների միջև շփումների ակտիվացման համար»,- ընդգծեց նա և հավելեց.
«Կարևոր եմ համարում պահպանել համագործակցության ոգին և կենտրոնանալ ԵՄ և մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են միջանձնյա հասարակությունների միջև շփումների ընդլայնումը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու հիմնարարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանդուրժողական հասարակության ձևավորումը և ներդաշնակ համակեցությունը»:
ԱԺ նախագահը նաև կոչ արեց պատասխանատվություն ցուցաբերել և առավելագույնը օգուտ քաղել այս վեհաժողովից: