«Բորուսիա»-ն կհաղթի «Յուվենտուս»-ին. Կոլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին պաշտպան Յուրգեն Կոլերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս»-«Բորուսիա» խաղի մասին:

«Հնարավոր է՝ «Յուվենտուսն» Իտալիայի ուժեղագույն ակումբն է, սակայն շատ թույլ տեղեր ունի: Վստահ եմ, որ «Բորուսիա»-ն դուրս կգա քառորդ եզրափակիչ։ Առաջին հանդիպման հաշիվը շատ վտանգավոր է իտալական թիմի համար։

«Բորուսիա»-ն կարող է պատժել «Յուվենտուս»-ին, եթե նրանք միայն պաշտպանվեն։ Կարծում եմ, որ «Բորուսիան» կհաղթի 3։0 կամ 3։1 հաշվով»,- նշել է նա:




Լրահոս