Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում այրվել  է 1.5 հա, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում` 3000 քմ, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում` 3 հա,Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 2 հա,  Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում՝ Չարենցավան  քաղաքի մոտակայքում` 1 հա, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` 2000 քմ խոտածածկ տարածք:ԱԻՆ-ի փոխանցմամբ` բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




Լրահոս