ԵԽԽՎ-ն միաձայն հաստատել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը որպես զեկուցող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտնում է, որ ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը միաձայն հաստատել է իր թեկնածությունը որպես զեկուցող.

«Քիչ առաջ ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը միաձայն հաստատեց իմ թեկնածությունը որպես զեկուցող (ԵԽԽՎ իրավական տեսակետը) համացանցում տեղ գտած վիրավորական ու զրպարտչական մեկնաբանությունների ու գրառումներին վերաբերող զեկույցի առնչությամբ։ Նախաձեռնությունը հավաստում է այս հարցի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում միասնական մոտեցման անհրաժեշտությունը»,-գրել է նա։




Լրահոս