«Ատլետիկո»-ն և «Միլան»-ը հետաքրքրված են Բետուով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սևիլիա»-ի դարպասապահ Բետուն կարող է ամռանը փոխել ակումբը: Ինչպես հայտնում է ABC-ն, պորտուգալացի դարպասապահը հայտնվել է «Ատլետիկո»-ի և «Միլան»-ի հետաքրքրությունների շրջանակում:

Աղբյուրի տվյալներով` իսպանական ակումբը ցանկանում է երկարաձգել նրա հետ գործող պայմանագիրը, որպեսզի նրան հետ պահի այլ ակումբների գայթակղությունից:

Նշենք, որ ներկայումս դարպասապահը վերականգնվում է ստացած վնասվածքից:




Լրահոս