
Միլանի «Ինտեր»-ը դիտարկում է կիսապաշտպան Մատեո Կովաչիչին Լոնդոնի «Արսենալին» վաճառելու տարբերակը: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 17.2 մլն ֆունտ:
Metro-ի փոխանցմամբ` իտալական ակումբը մերժել է «Էվերտոն»-ի` 14.6 մլն արժեքով առաջարկը, բայց պատրաստ է ֆուտբոլիստից բաժանվել 17.2 մլն-ի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա խորվաթ կիսապաշտպանն Իտալիայի առաջնության 25 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: