Բալասանյանը տեղյակ չէ քաղաքում բաժանվող ընտրակաշառքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված 4 թեկնածուները` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը և անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանն ու Անդրանիկ Ավետիսյանը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Թեկնածուները իրենց պարտքը համարեցին հայտարարել, որ ընտրում են Գյումրու վաղվա լավ օրվա համար, վստահորեն նշելով, որ վաղը` սեպտեմբերի 10-ին, գյումրեցիներն արթնանալու են ուրիշ մթնոլորտում: Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված ԲՀկ-ական թեկնածու Սամվել Բալասանյանը ընտրության եկավ երկու թոռնիկների, և թիկնազորի ուղեկցությամբ: Իր քաղաքացիական պարտականությունը կատարելուց հետո, ՀՀԿ-ի համակրանքը վայելող թեկնածուն, պատասխանելով լրագրողների հարցերին նշեց. “Ընտրեցի հանուն Գյումրու վերակառուցման”: 
Քաղաքի տարբեր թաղամասերում, տարբեր թեկնածուների կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին իշխանական թեկնածու ԲՀկ-ական Սամվել Բալասանյանը տեղյակ չէ: “Ես նման բաներ չեմ լսել”,- նշել է Բալասանյանը:




Լրահոս