Այսօր դերասան, պրոդյուսեր Բրյուս Ուիլիսը նշում է իր 60-ամյակը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ Բրյուս Ուիլիսի ծննդյան 60-ամյակն է: Նա ծնվել է  Գերմանիայի Իդար-Օբերշտեյնում` ամերիկացու և գերմանուհու ընտանիքում։ Հայրը եղել է ամերիկյան զինվորական:

Ուիլիսը երկու անգամ ստացել է Էմմի մրցանակ, մեկ անգամ` «Ոսկե գլոբուս» և չորս անգամ առաջադրվել է «Սատուրն» մրցանակաբաշխությունում։

Ուիլիսն ամուսնացած է եղել դերասանուհի Դեմի Մուրի հետ. 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երեք դուստր։

Bruce_Willis

Այժմ դերասանն ամուսնացած է Էմմա Հեմինգի հետ: Ուիլիսը 5 երեխաների հայր է:

Bruce_Willis_-_1987

Կարիերայում նրան մեծ ճանաչում են բերել «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։

Բրյուս Ուիլիսն ընդհանուր թվով խաղացել է 80-ից ավել ֆիլմերում, 7 ֆիլմի պրոդյուսեր է:

article-0-1AFC938B000005DC-313_634x720




Լրահոս