Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենն առաջին մարզումն է անցկացրել Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղում վնասվածք ստանալուց հետո: Այդ խաղում գերմանական թիմը հաղթել էր 7։0 հաշվով։
Սպասվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի խաղին։