ՄԱՊ-ի Ալիկի որդին ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել 2 երիտասարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիր բժշկական կենտրոնից հայտնել են, որ մարմնական վնասվածքներով Բամբակաշատ գյուղից ծեծված վիճակում իրենց մոտ են տեղափոխել երկու երիտասարդ: 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  հայտնել է,որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Բամբակաշատ գյուղի բնակիչներ Արամ Մելիքյանն ու Արման Սարգսյանն են: Հիվանդանոցի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը մոտ տասնյակի հասնող իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել Ա. Մելիքյանին և Ա. Սարգսյանին, քանի որ այսօր Բամբակաշատում տեղի ունեցած ավագանու ընտության ժամանակ պաշտպանել են ոչ ցանկալի թեկնածուին: 
Արմավիրի ոստիկանությունից Գ. Շամշյանին հայտնել են, որ կատարվածի հանգամանքները պարզվում են:




Լրահոս