Դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունների դադարեցումը նրա հրապարակած վճիռների՞ հետ է կապված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը վստահեցրեց, որ դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունների դադարեցումը բացարձակապես կապ չունի նրա հրապարակած վճիռների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել էր ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները: Նա այն դատավորն էր, որը համարձակվել էր ոստիկանների գործողությունները ոչ օրինաչափ գնահատել:

Ամեն ինչ սկսվեց 2013թ օգոստոսից, երբ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու պահանջով նստացույց հայտարարած ակտիվիստ Վահագն Մինասյանին ոստիկանները բերման ենթարկեցին: Ավելի ուշ ոստիկանությունը դատարանում պահանջեց Մինասյանից 50.000 դրամ բռնագանձել: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը ոստիկանության գործողությունները ճանաչեց ոչ իրավաչափ, մերժեց բռնագանձման պահանջը եւ ավելին՝ վճռեց հօգուտ Մինասյանի ոստիկաններից բռնագանձել 200.000 դրամ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս