Արմավիրում 15-ամյա անչափահասը կրակելով սպանել է 85-ամյա ծերունուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի մանկապարտեզի մոտ տղամարդու դիակ կա: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Ս. Ա.-ն ժամը 18.30-ի սահմաններում նշված վայրում գտած հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակից անզգուշաբար կրակել է 85-ամյա Հմայակ Պետրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Անչափահաս Ս. Ա.-ն ներկայացվել է քննության: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս