Գեներալ Մանվելի որդին վերընտրվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Գեներալ Մանվելի որդին` Կարեն Գրիգորյանը վերընտրվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում: Հայաստանի ԿԸՀ կայքում հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները: Էջմիածնում գրանցված 43 հազար 138 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 14 հազար 435-ը:
Արմինե Հովհաննիսյանը ստացել է 1057 ձայն, իսկ Կարեն Գրիգորյանը` 12 հազար 468 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 808:




Լրահոս