Նազարբաևի զարմիկն ամուսնանում է Մալայզիայի վարչապետի դստեր հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբոր խորթ տղան՝ Դանիյար Կեսիկբաևն այսօր ամուսնանում է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի աղջկա՝ Նուրիանե Նաջվայի հետ. հայտնում է The Straits Times-ը:

Միջոցառումը տեղի կունենա վարչապետի պաշտոնական նստավայրում: Նաջիբ Ռազակը մտադիր է անձամբ անցկացնել իր միակ դստեր ամուսնության արարողությունը:

Կուալա Լումպուրում արարողությանը ներկա կլինի Մալայզիայի թագավոր Աբդուլ Հալիմ Մուաձամ Շահը ու մի շարք օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ:




Լրահոս