Սյունիքի մարզի ընտրությունների նախնական արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կապանում համայանքի ղեկավար է ընտրվել Աշոտ Հայրապետյանը, Քաջարանում Շմավոն Գեւորգյանը , Մեղրիում` Արշավիր Հովհաննիսյանը, իսկ Ագարակում` Մխիթար Զաքարյանը: Այս մասին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից:
Կապանում համայնքի ղեկավար ընտրված, միակ թեկնածու Աշոտ Հայրապետյանը օգտին քվեարկել են 10 հազար 261 ընտրող: Քաջարանում Շմավոն Գեւորգյանը իր օգտին ստացել է 3 հազար 246 ձայն: Ագարակ համայանքի ղեկավար ընտրված Մխիթար Զաքարյանը  օգտին քվեարկել են 2 225 ընտրող:
Մեղրիում Արշավիր Հովհաննիսյանի օգտին քվեարկել են 1 107 ընտրող: Նրա մյուս մրցակիցներից Սերգեյ Հայրապետյանը ստացել է 994 ձայն, Միշա Հովհաննիսյանն էլ 456 ձայն:




Լրահոս