Հորդառատ անձրեվը լուրջ վնասներ է հասցրել Մարտիրոս գյուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին ժամը 21.00-ից մինչեւ ժամը 22.00-ը Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով անձրեւաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տան նկուղները եւ անասնագոմերը, վնասել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից դեպքի մասին տեղյակ են պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության, տարածքային վարչությունների եւ տրանսպորտի բաժնի պետերը: Կստեղծվի հանձնաժողով պատճառված վնասի չափերը ճշտելու համար:




Լրահոս