Մահացել է նոթբուքի նախատիպը ստեղծողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սան Ֆրանցիսկոյում 69 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է բրիտանացի արդյունաբերական դիզայներ Բիլ Մոգրիջը:  Մոգրիջը նախագծել է շարժական Grid Compass համակարգիչը, որը համարվում է ժամանակակից նոթբուքի նախատիպը: Grid Compass-ը թողարկվել է 1982-ին: Այն արժեր 8150 դոլար: Բարձր գնի պատճառով համակարգիչը շարքային սպառողների կողմից չի ունեցել պահանջարկ: Այն գնել են զինվորականներն ու տիեզերական NASA գործակալությունը: Grid Compass-ի դիզայնն արտոնագրվել է, որի սեփականատերն  է դարձել Grid Systems ընկերությունը: 
Grid Compass-ի ստեղծման համար Մոգրիջն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` 2010-ին արքայազն Ֆիլիպի դիզայներական մրցանակին: 




Լրահոս