Կիրականացվի Մաքուր Երեվան միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 15-ին “Let’s Do It”  միջազգային նախաձեռնության հետ  համատեղ կիրականացվի “Մաքուր Երևան”  միջոցառումը, որն ուղղված է  լինելու համայնքներում երիտասարդների աջակցությամբ մաքրության աշխատանքների իրականացմանը: Միջոցառման ընթացքում   վարչական շրջանի  ղեկավարության աջակցությամբ  երիտասարդները   կիրականացնեն մաքրության աշխատանքներ և մաքրության նկատմամբ  քաղաքացիների իրազեկության  բարձրացման աշխատանքեր:  Վարչական շրջանի  կողմից  կտրամադրվի  մաքրման աշխատանքերն  իրականացնելու համար անհրաժեշտ  պարագաներ  և աղբահան մեքենաներ:  Այս մրցույթում  գնահատվում է  նախապես  ընտրված  տարածքում իրականացված  մաքրման  աշխատանքները  և մասնակիցների  կողմից աշխատանքերում  ներգրավված այլ անձանց քանակը: Ծրագրի ավարտին կամփոփվեն  արդյունքները, և դիսկոտեկ-համերգի  ժամանակ  կներկայացվեն հաղթող երեք վարչական  համայնքները, կհանձնվեն մրցանակներ և մասնակցության վկայականներ:




Լրահոս