Վանաձորի վերընտրված քաղաքապետի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
2012 թվականի սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում կրկին հաղթանակ է տարել ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են մեր կողքին, իրենց խորհուրդներով ու գործերով աջակցել հաղթանակի կերտմանը: Մենք անսահման երախտապարտ ենք բոլոր վանաձորցիներին ցուցաբերած վստահության և անցած տարիների մեր աշխատանքը գնահատելու համար: Ձեր քվեն ավելի քան ոգևորող է: Հավաստիացնում ենք, որ այսուհետ ևս հավատարիմ ենք լինելու Վանաձորի շարունակական զարգացման քաղաքականությանը՝ փորձելով կերտել այն քաղաքը, որի մասին երազում ենք բոլորս:
Վստահ ենք, որ անցած ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացի օրինականությունն ու քաղաքակիրթ մթնոլորտը բոլորիս համատեղ ձեռքբերումն է: Ցանկանում ենք հաջողություն մաղթել մեր մրցակիցներին իրենց հետագա գործունեության մեջ և միաժամանակ տեղեկացնում, որ վերընտրված քաղաքապետը միշտ պատրաստ է լսել և, հնարավորության պարագայում, իրականություն դարձնել մեր քաղաքի զարգացմանն ուղղված բոլոր առաջարկներն ու ծրագրերը:
Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում վանաձորցիներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր քաղաքի փայլուն ապագային:




Լրահոս