Մինչև պաշտոնը լքելը, նախկին դատավորն իր ծառայողական մեքենան գնե՞լ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռեւս անցած տարվա օգոստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը լքած Էդուարդ Մանուկյանը, մինչ հեռանալը, հասցրել է սեփականաշնորհել դատարանի նախագահի համար նախատեսված ծառայողական մեքենան: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ խնդրեց Էդուարդ Մանուկյանից, ով ասաց, որ իր նախկին ծառայողական ավտոմեքենան ոչ թե ինքն է ձեռք բերել, այլ իր վարորդը: «Դատարանի մի շարք ծառայողական մեքենաներ հանվել էին աճուրդի, եւ իմ վարորդը իր համար ձեռք է բերել այդ ավտոմեքենան: Այս ինչ սուտ տեղեկություններ են տարածում»,- պարզաբանեց նախկին դատավորը: Դատարանի նախկին նախագահը, պարզվում է, չափից ավելի անտեղյակ է: Նա ոչ միայն չգիտի, թե որքանով է վաճառվել իր նախկին ծառայողական ավտոմեքենան, այլ նաեւ չգիտի, թե այն ինչ մակնիշի է եղել: Մարդը տարիներ շարունակ այդ մեքենայով շրջել է, բայց պնդում է, թե մակնիշն էլ չգիտի: Շատ համեստն է:




Լրահոս