Ազգային ժողովի կայքն աշխատում է այնպես, ինչպես ԱԺ բուֆետը և մնացյալ ամեն ինչը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կայքն աշխատում է այնպես, ինչպես ԱԺ բուֆետը և մնացյալ ամեն ինչը: Կայքը չի թարմացվում: Համենայնդեպս, տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ խմբակցությունից պատգամավորներ են դուրս եկել, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ խմբակցության նախագահ չէ, սակայն կայքում «կայուն-անշարժ» վիճակ է: Իսկ Աբրահամ Մանուկյանի անվան դիմաց արդեն «հարյուր» տարի գրված է՝ անկուսակցական, չնայած նա արդեն 2 տարի է, որ ԲՀԿ անդամ է: Երեկ ԲՀԿ-ում տեղի ունեցած «ընտրություններից» հետո ևս կայքում խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն էր, իսկ ԲՀԿ-ն առաջվա «չաղ-ուրախ-բախտավոր» ու չտրոհվածն էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս