Խոսք չի կարող լինել որևէ տարածք զիջելու մասին, կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան պետք է սահմանը բացի առանց նախապայմանների:  Այսօր ԱԺ-ում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Այս հայտարարությունից հետո նիստը նախագահող Սաջադ Քարիմը հարց ուղղեց Աղվան Վարդանյանին:

«Մենք համաձայն ենք, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմաների, պարզապես մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ արձանագրությունները սառեցված են, թեև դա էլ վախճան չէ: Ուզում ենք իմանալ ձեր տեսակետը դրա վերաբերյալ: Մենք հասկանում ենք, որ կատարվել է որոշակի դիվանագիտական աշխատանք։, եւ չենք բացառում բարի կամքի դրսեւորումը, բայց դուք չեք կարծո՞ւմ, որ հայկական կողմն, օրինակ, կարող է ինչ-որ քայլ անել, ասենք, ինչ-որ տարածքներ հանձնի, ոչ բուն Ղարաբաղի, այլ նրա շուրջ գտնվողն, որ դա կոգն հարցի լուծմանը»,- նշեց Քարիմը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Ի՞նչ է նշանակում երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները դարձնել Հայաստան-Թուրքիա հարաբերություների համար նախապայման, սա անընդունելի է նաև միջազգային դիվանագիտության կանոններով:   Բնականաբար որևէ խոսք չի կարող լինել որևէ տարածք զիջելու մասին: Զիջել որևէ շրջան, դա նշանակում է, որ ավելի մոտեցնել այդ հարձակումները Լեռնային Ղարաբաղին և այս առումով մենք բացառում ենք, որ որևէ բան կզիջենք, մենք նախապայմանով չենք գնա որևէ զիջման»,-հայտարարեց նա:




Լրահոս