ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները 30 օրով կասեցրել է. այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը. «Սա արդեն անհասկանալի է: Փաստ է մի բան, որ նրանց ստուգումներն աբսուրդի էին հասել, ու իրենք հասկացան, որ ոչ մի բան էլ չեն գտնում, դադարեցրել են»: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ էր հարուցել, որի շրջանակներում հարցաքննության հրավիրվեցին «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանն ու հիմնադիր Վարդան Օսկանյանը:




Լրահոս