Armenian text to speach

Դեռ կյանք չտեսած մեր տղաները զոհվում են սահմանին` հենց մեզ ու մեր մերձավորներին պաշտպանելիս. Գևորգ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով երեկ ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիային, որը ետ մղելիս զոհվել են 3 հայ զինծառայողներ:

«Դեռ կյանք չտեսած մեր Տղաները զոհվում են սահմանը, հենց մեզ ու մեր մերձավորներին պաշտպանելիս, եթե չենք կարողանում հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել, գոնե զերծ մնանք այդ օրերին սոցցանցերն անհամ ու էրոտիկ նյութերով ողողելուց՝ կարծես բացարձակապես ոչինչ չի եղել:

Եթե ձեր մտավոր ունակությունները թույլ են տալիս օգտվել սոցցանցերից, ապա տեղյակ եք զոհվածների մասին, էլ ի՞նչ եք հրապարակայնորեն «շեղվում»: Միևնույն է մեր ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ հերոսներ են՝ անկախ նրանից, որ նրանց արագ անտեսում են մի քանի այլ … »,-գրել է նա:




Լրահոս