Ժողովուրդ. Սամվել Նիկոյանն ընդդիմադիր գործիչներից վախենում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը գրում է, թե պարզվում է՝ ԱԺ նախկին նախագահ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն ընդդիմադիր գործիչներից վախենում է:
Ինչպես տեղեկացնում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, օրերս Նիկոյանին հրավիրել են ,Կենտրոնե հեռուստաընկերություն՝ բանավեճի, ընդ որում նախապես տեղեկացրել են, որ ընդդիմախոսը լինելու է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նիկոյանը տվել է իր համաձայնությունը, նկարահանման օրը եկել է հեռուստաընկերություն, բայց այնտեղ տեսնելով Իգիթյանին՝ միանգամից շփոթվել է, նույնիսկ  կարմրել: Իսկ երբ հաղորդավարն իր հյուրերին աշխատասենյակից ուղեկցել է կողքի սենյակում տեղակայված նկարահանման տաղավար, այդ կարճ ընթացքում Նիկոյանը հասցրել է սուսուփուս, աննկատ հեռանալ: Երբ լրագրողը փորձել է գտնել նրան, դուրս է եկել բակ, տեսել է՝ Նիկոյանի մեքենան անասելի արագությամբ սլանում է:




Լրահոս