
«Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն:
«Եթե «Բարսելոնա»-ն կարողանա իրականացնել Վարանի տրանսֆերը, ապա նրանք կզարմացնեն բոլորին: Կատալոնական ակումբում ցանկանում են գնել նրան: Վարանն այնքան էլ լավ չի զգում իրեն «Ռեալ»-ում, քանի որ հույս ուներ ստանալ ավելի շատ խաղաժամանակ», – նշել է Գալյարդոն: