Հայաստանի արտաքին պահուստների նվազման տեմպն աղետալի չափեր է ստանում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են ընդամենը 1 միլիարդ 260 միլիոն դոլար՝ հունվարի համեմատ նվազելով 91 միլիոն դոլարով:

Հայաստանի արտաքին պահուստների նվազման տեմպն արդեն աղետալի չափեր է ստանում: Միայն այս տարվա առաջին երկու ամիսներին մեր երկրի արտաքին պահուստները նվազել են 229 միլիոն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով: Իսկ անցած մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պահուստները նվազել են 853 միլիոն դոլարով կամ ավելի քան 40 տոկոսով:

Ու՞ր են չքանում մեր արտաքին պահուստները` այնքան էլ հասկանալի չէ: Արտաքին պահուստները սովորաբար ծախսվում են արտաքին պարտքի սպասարկման կամ դրամի կայունության պահպանման ինտերվենցիաների նպատակով: Գոնե պաշտոնապես՝ Հայաստանը այս ընթացքում նման ծավալների արտաքին պարտք չի սպասարկել: ԿԲ-ն էլ, կրկին պաշտոնապես, նման ծավալների ինտերվենցիաներ չի իրականացրել: Կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ ԿԲ-ն ոչ հրապարակային «խողովակներով» արտարժույթ է ներարկում ֆինանսական շուկա, ինչի շնորհիվ էլ դրամը արտաքուստ պահպանում է փոխարժեքի կայունությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս