«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանը 2 օր առաջ գիշերը մի քանի անգամ վատացել է: Շտապօգնություն են կանչել, քանի որ նա հայտարարել է, որ չի վստահում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկներին, եւ պահանջել է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Սակայն ՔԿՎ ղեկավարությունը վստահ է, որ Հակոբյանը դերասանություն է անում, առողջական խնդիրներն այնքան լուրջ չեն, որ հիվանդանոց տեղափոխելու կարիք լինի: Դրա վկայությունն է նաեւ այն, որ Ճոյտը «Դատապարտյալների հիվանդանոցում» մնաց ընդամենը 1 օր, այնուհետեւ թե ՔԿՎ-ն, թե արդարադատության նախարարը հայտարարեցին, որ նրա մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիա չկա, ստացիոնար բուժման կարիք չունի, դա հնարավոր է անել «Նուբարաշենում»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: